Ռուսական գույքի, ակտիվների նկատմամբ ոտնձգության փորձերը կդիտարկվեն որպես կողոպուտ եւ չեն մնա առանց համապատասխան պատասխանի. Զախարովա
Ռուսաստանը կպատասխանի ռուսական ակտիվներն առգրավելու ու Ուկրաինային փոխանցելու Արեւմուտքի փորձերին։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական գույքի, ակտիվների նկատմամբ ոտնձգության փորձերը կդիտարկվեն որպես կողոպուտ եւ չեն մնա առանց համապատասխան պատասխանի»,-ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական ակտիվները յուրացնելու օրինական միջոց գոյություն չունի։
«Ես հասկանում եմ, անշուշտ, այն աշխարհում, որն այժմ պարտադրում է հավաքական Արեւմուտքը, ամեն ինչ հնարավոր է, բայց եթե մենք խոսում ենք այն իրավունքի եւ օրինականության մասին, որը գործել է տասնամյակներ շարունակ, ապա չկա որեւէ օրինական միջոց ուրիշներից ինչ-որ բան խլելու եւ յուրացնելու համար»,-նշել է Զախարովան: