«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն երբեք Ղրիմը ռուսական չի ճանաչի․ Բայդեն

26/02/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք Ղրիմը ռուսական չի ճանաչի, Վաշինգտոնը կշարունակի «Ուկրաինայում ագրեսիայի համար» Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այս մռայլ տարելիցին մենք կրկնում ենք մի պարզ ճշմարտություն՝ Ղրիմը Ուկրաինա է։ ԱՄՆ-ն չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը, և մենք Ուկրաինայի հետ միասին կդիմակայենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։
Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Ուկրաինայում նրա չարաշահումների և ագրեսիայի համար»,- ասված է Սպիտակ տան կայքում զետեղված հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը 7 տարի առաջ «Ղրիմի բռնակցմամբ խախտել է միջազգային իրավունքը, նորմերը, որոնցով ժամանակակից երկրները փոխգործակցում են միմյանց հետ, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: