Պակիստանի մեկ երրորդը ջրհեղեղի պատճառով հայտնվել է ջրի տակ
01/09/2022
Պակիստանի վարչապետը միջազգային հանրությունից աջակցություն է խնդրել՝ հաղթահարելու երկրում ջրհեղեղների պատճառով առաջացած ճգնաժամը:
Նա նշել է, որ տուժել է 33 միլիոն մարդ, մոտ 1 մլն-ը տեղահանվել է, մահացածների թիվը գերազանցել է 1000-ը:
Պակիստանն ընդհանուր առմամբ կրել է 10 միլիարդ դոլարի վնաս: Փորձագիտական գնահատականների համաձայն՝ ջրի տակ է հայտնվել երկրի ողջ տարածքի մեկ երրորդից ավելին:
Ինչպես զգուշացրել են իշխանությունները՝հորդառատ անձրևների պատճառով ավերածությունները կարող են բազմապատկվել: