«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրոպայում գազի գինն հատել է 3000 դոլարի սահմանը

25/08/2022

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից․

Եվրոպայում գազի գինն արդեն հատել է 3000 դոլարի սահմանը։ Եթե չեմ սխալվում Հայաստանին տրամադրվող գազի գնից մոտ 12 անգամ թանկ։ Հայաստանում չկա տնտեսության և կենցաղի մի ոլորտ, որը կապված չլինի գազի հետ, սկսած տրանսպորտից, վերջացրած էլեկտրաէներգիայով և այլն։ Եվրոպային հիմա իրավիճակից հանում է ԱՄՆ, հեղուկ գազի մատակարարումներով։ Աստված չանի, մեր ,,հարազատ,, հակառուսները կարողանան հերթական ,,փայլուն,, հաղթանակով հարվածեն նաև գազամատակարարումներին։ Ամերիկյան նավերը Հայաստանի լեռները ինչպես են բարձրանալու։ Իսկ ավելի լուրջ. արդյոք կառավարությունն ունի պլան ,,բ,, եթե ստեղծվի նման իրավիճակ։