«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փաշինյանն առաջարկում է ԼՂ հարցի կարգավորման հիմքում դնել «անջատում հանուն փրկության» սկզբունքը

16/10/2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցի կարգավորման հայեցակարգի հիմքում առաջարկում է դնել «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։ Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում եւ վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի եւ Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացվի այս խնդրի լուծման վրա։