«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղասեմ Սոլեյմանի սպանության մեջ, ԱՄՆ-ից բացի իրենց դերը խաղացել են ևս 8 երկիր. DW

04/01/2021

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի 7 Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ջոկատների հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի մահվան տարելիցի կապակցությամբ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում են հավաքվել հարյուրավոր իրաքցիներ, հայտնում է Tasnim-ը:

Շաբաթ երեկոյան հավաքվածները միացել են Բաղդադի օդանավակայան տանող խճուղով ընթացող երթին, որտեղ տեղի է ունեցել երկու բարձրաստիճան զինվորականների սպանությունը: Իրանը գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության մեջ, ԱՄՆ-ից բացի մեղադրում է նաև Եվրոպայի և մերձավոր արևելքի երկրների մի մասին: «Դոյչե Վելեն» գրում է, որ Իրանի պետական ​​լրատվամիջոցների հաստատմամբ, գեներալի սպանության մեջ իրենց դերը խաղացել են՝ Գերմանիան, Բրիտանիան, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Քուվեյթն ու Քաթարը: «Դեֆա պրեսի» տեղեկությամբ, Սոլեյմանի սպանության հետաքննությունից հետո, ցուցակին կավելանան ավելի շատ երկրներ: Իրանի դատախազ, Ալի Ալքասիմերը հայտարարել է, որ Սոլեյմանի սպանության մեջ ներգրավված են եղել  բրիտանական անվտանգության ընկերությունը և Գերմանիայում գտնվող ավիաբազան:

Իրանի կառավարությունը պնդում է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանելու համար, ԱՄՆ-ն օգտագործել է Գերմանիայում գտնվող Ռամշտեյնի ավիաբազան:

Իրանցի գեներալը սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքում, ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարվածից: