«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արցախի գոյությունը հրաբխի վրա է. Հայաստանը երկու ձիու վրա չի կարող խաղալ

02/12/2022

Արցախի խնդրի լուծման վերջնական տարբերակ ոչ Արևմուտքը ունի, ոչ ՌԴ-ն. Դե ֆակտո Արցախ կա, որը անկախ չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Աշոտ Ներսիսյանը:

Նրա խոսքով`Արցախի գոյությունը հրաբխի վրա է. Հայաստանը երկու ձիու վրա չի կարող խաղալ. «Ադրբեջանը Արևմուտքի հետ ինչ-որ խաղ է խաղում: Մենք պետք է խոսենք առաջին հերթին Ադրբեջանի հետ. սա միջնորդավորված խոսակցության արդյունք է»:

Պատմաբանը անդրադառնալով Լավրովի հայտարարությանը նկատեց, որ Լավրովը հասկացնում է, որ Արևմուտքը փորձեց փախցնել ԼՂ խնդրի և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման օրակարգը. «Լավրովը խորամանկ դիվանագիտական խոսք է հնչեցրել` եթե գնում եք այդ ճանապարհով, Արցախը դառնում է Ադրբեջանի մաս: Երբ քո անվտանգային ամբողջ համակարգը կապում ես ռուսական կողմի հետ, նշանակում է ամենաբարձր արժեքից` անկախությունից զրկվել»: