«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

4 մլրդ դրամ` տրանսպորտային ցանցի բարելավման, 1,1 մլրդ դրամ՝ վերելակների նորոգման համար․ ավագանին հաստատեց Երևանի 2021թ. բյուջեն

23/12/2020

Ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2021թ. բյուջեն: Համաձայն բյուջետային հատկացումների` ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:

Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար:

«Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1.145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերմանը:

«Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսվել է 361,5 մլն դրամ: Այն ներառումէ նաև նոր՝ հատուկ տեխնիկայի, ինչպես նաև կենցաղային թափոնների տարաների ձեռքբերում:

«Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 3.750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար:

Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման և պահպանման համար բյուջեից կհատկացվի 3.826,0 մլն դրամ:

Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար էլ նախատեսված է շուրջ 600 մլն դրամ:

Պարգևատրման ֆոնդն, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ:

2020թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելի են 3.683,5 մլն դրամով: