Ուկրաինայի խաղաղ բանակցություններն ու անվտանգային երաշխիքների պահանջը
17/02/2026
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենի համաժողովում հստակ պահանջ է առաջադրել ռուս-ուկրաինական պատերազմը վերջնականապես դադարեցնելու համար։ Նա հայտարարել է, որ երկրի համար իրական և ամուր անվտանգության երաշխիքներ է պետք, որոնք չպետք է լինեն ժամանակավոր կամ մարտավարական։
Զելենսկին ընդգծել է նաև, որ միայն կրակի դադարեցումը բավարար չէ, անհրաժեշտ է նաև իրավական երաշխիք, որպեսզի Ուկրաինան չգտնվի նոր սպառնալիքների առջև։ Զելենսկու առաջարկը ենթադրում է ավելի խորը դերակատարություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից՝ հակազդելու Ռուսաստանի ռազմական ներգրավվմանը և ապահովելու երկարաժամկետ կայունություն տարածաշրջանում։