«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայում երկարաժամկետ պատերազմի արևմտյան ռազմավարությունը

16/06/2022

Foreign Affairs-ը իր զեկույցում գնահատում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սցենարները¹։ Հեղինակի կարծիքով՝ պատերազմն ավարտվում է երկու ճանապարհով՝ կա՛մ պատերազմի մի կողմը մյուսին է պարտադրում իր կամքը, կա՛մ երկու կողմերը հասնում են փոխզիջման։ Հաշվի առնելով, որ այս երկուսից ոչ մեկը կարճաժամկետ հեռանկարում չի ստացվի, ուրեմն պետք է պատրաստ լինել երկարաժամկետ ճակատամարտի:

Մոսկվան կարողացավ դիմակայել պատժամիջոցներին, քանի որ նավթի վաճառքը շարունակում է աճել և գները բարձրանում են, պատերազմում ռուսների զոհերի ալիքը ներքին բողոքի չի հանգեցրել, իսկ Չինաստանը հրաժարվել է համագործակցել Արևմուտքի հետ Ռուսաստանի դեմ: Այնպես որ Պուտինի պահվածքը փոխելու պատճառ չկա։
 Այս իրավիճակում ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է խնդիրը լուծելու փոխարեն մտածեն խնդրի տնօրինման մասին: Ուկրաինային աջակցության ավելացումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակումը և ռազմական միջամտությունից զերծ մնալը երեք միջոցներ են, որոնք պետք է լինեն Արևմուտքի օրակարգում։ Հատկապես, որ ռուսները շատ ավելի լավ են գործել Ուկրաինայի արևելքում, քան հյուսիսում և հարավում, և նրանք կայուն առաջընթաց են գրանցել:

Հեղինակի առաջարկները ներառում են հետևյալը՝ փորձել համոզել Թուրքիային պաշտոնապես համաձայնվել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալուն, մաքսատուրքեր սահմանել Եվրոպայում գազի և նավթի գնումների վրա, ստեղծել միջազգային կոալիցիա՝ ուկրաինական նավահանգիստներում առևտրային նավերը ուղեկցելու համար և վերջապես ընդգծել սահմանային փոփոխության մերժումը: 
#ՓԱԿԱԳԻԾ