«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս զինվորականները ստուգում են Հայաստանի դեմ Ադրբեջանի հարվածների վերաբերյալ տեղեկությունը

14/10/2020

Ռուսաստանի զինվորականները մասնակցում են Հայաստանի տարածքում Ադրբեջանի հարվածների մասին տեղեկատվության ստուգմանը՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտնեց, որ ադրբեջանական զինուժը հարձակվել է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմական տեխնիկայի վրա՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է այդ տեղեկատվությունը, նրանք մշտական ​​կապի մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ: Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային կապեր է ունեցել երկու երկրի իր գործընկերների հետ: Այս տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ որոշ մեխանիզմներ ուժի մեջ կմտնե՞ն, եթե այդ լուրը հաստատվի, Կրեմլի խոսնակը առաջարկել է սպասել. «Սպասենք ստուգման արդյունքներին»: