«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

02/08/2021

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է  նախագահի հրամանագրի մեջ:

Նշենք, կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։