Հինգշաբթի, Հունիսի 17, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Զոնտիկներ» ռեստորանի մոտ Mercedes-ի վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Porsche Cayenne-ին

11/06/2021

Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Զոնտիկներ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սաշա Մանուկյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ք. Փաշինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Porsche Cayenn-ը կողաշրջվել է, կոտրել բետոնե էլեկտրասյունն ու տապալել այն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվունմ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Cayenne-ը կայանված է եղել երբ Mercedes-ը բախվել է Porsche Cayenn-ին, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Porsche Cayenne-ի վարորդը եղել է   սթափ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: