Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը ականների տեղադրման մեղադրանքով հայեր է ձերբակալել
25/09/2023
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է հայեր, որոնք մեղադրվում են Թաղավարդում ականներ տեղադրելու մեջ։ Ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հաղորդագրության՝ ձերբակալվածները պատասխանատու են սեպտեմբերի 19-ին պայթած ականների տեղադրման համար։
«Հանցագործությանը մասնակցելու մեջ կասկածվող համապատասխան անձինք զինաթափվել և ձերբակալվել են հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում՝ 2023թ․ սեպտեմբերի 20-ին»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ ձերբակալվածների քանակի ու անձերի մասին հայտնի չէ։