«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ սահմանի ԵՄ առաքելության տեղակայումը սրում է իրավիճակը. Ադրբեջանի ԳՇ պետ

09/10/2024

Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը սահմանին սրում է իրավիճակը: Այս մասին Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն ասել է այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպմանը:

Գլխավոր շտաբի պետի խոսքով, Հայաստանի տարածքում պայմանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելը հանգեցրել են Հայաստանում ռևանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ են առաջացրել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին և խոչընդոտում են խաղաղ գործընթացը՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրենը օրեր առաջ նաև Հայաստան էր այցելել և հանդիպել ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ։