ԵՄ-ն մշակել է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման ծրագիր. Այն կընդունվի վաղը
17/05/2022
Եվրահանձնաժողովը Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի վերականգնման ծրագիր է մշակել։ Փաստաթուղթը վաղը՝ մայիսի 18-ին, պետք է հաստատի ԵՄ-ն։ Այս մասին հայտնում է FAZ գերմանական հրատարակությունը։
Գերմանական հրատարակությունն իր տրամադրության տակ է ստացել Ուկրաինայի վերականգնման ծրագրով փաստաթուղթ, որը կքննարկվի Եվրահանձնաժողովի վաղվա նիստում։
Այս փաստաթուղթը, ինչպես նշում է FAZ-ը, մանրամասն քննարկում է, թե ինչ բարդ խնդիր է սպասվում միջազգային հանրությանը և մասնավորապես Եվրամիությանը երկրի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտից հետո։