Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ
08/05/2021
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում հանդիպել է ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին:
«Ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաեֆ: Շատ հաճելի անձնավորություն: Հարգանք»,- Ինստագրամում գրել է անվանի բռնցքամարտիկը՝ տեղադրելով ֆրանսահայ ֆուտբոլիստի հետ լուսանկարներ: