«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը, գտնվելով չեզոք կարգավիճակում, ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային

02/08/2022

Ադրբեջանը, գտնվելով չեզոք կարգավիճակում, ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային։ Իրաքյան «TG Sabereen News» հեռուստաալիքը փաստաթղթեր է ներկայացրել, որտեղ երևում է, որ Ադրբեջանը 2022 թվականի ապրիլին գաղտնի զինամթերք է մատակարարել ուկրաինացի զինվորականներին։

Ըստ այդ փաստաթղթերի՝ «CIHAZ» արդյունաբերական ասոցիացիան (Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից կազմակերպություն) ավիառումբեր է ուղարկել ուկրաինական «Ukrspetsexport» պետական ընկերությանը։    

Ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերության կողմից առաքումները իրականացվել են Խարտումի օդանավակայանից (Սուդան) դեպի «հայտնի» Ժեշով (Լեհաստան) օդանավակայան՝ դեպի Ուկրաինա բեռների հետագա փոխադրման համար։ «MEM5002» չվերթերը տեղի է ունեցել ապրիլի 16-ին, 18-ին, 20-ին, 22-ին, 24-ին, 26-ին, 28-ին և 30-ին։ Մասնագրերի մեջ բեռները, որոնք նշված են որպես Precision Guided Air Bomb և Precision Guided Air Bomb INERT ռումբներ, յուրաքանչյուրը կշռում է 270 կգ: Այս պարամետրերը համընկնում են QFAB-250 LG բարձր ճշգրտությամբ ղեկավարվող ռումբին:

270 կգ ընդհանուր քաշով (դրանցից 250 բ/ժ) լազերային կառավարվող այս հզոր պայթուցիկ զինամթերքը Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ արտադրության բավականին նոր մշակումներից է։   Այն օգտագործվում է Սու-25 գրոհային ինքնաթիռների կողմից, սակայն կարող է օգտագործվել նաև խորհրդային ժամանակաշրջանից մնացած այլ ինքնաթիռների համար: Ուղղորդումը և թիրախի նշանակումը հնարավոր է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի միջոցով: 04/04/22 թվագրված մասնագրի մեջ և 04/06/22 թվագրված «վաուչերներում» կա որոշակի անհամապատասխանություն զինամթերքի տուփերի ընդհանուր քանակի և բեռի ընդհանուր քաշի մեջ, սակայն օդային ռումբերով տուփերի չափսերը երկու փաստաթղթերում էլ համընկնում են, իսկ UN0033 ծածկագիրը վերջ է դնում այս բեռի բովանդակության վերաբերյալ ցանկացած կասկածի։  

Այսպիսով, Ադրբեջանը (և որոշ չափով Թուրքիան) ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի Զինված ուժերին բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք մատակարարելու գործում՝ չնայած ուկրաինական զինված հակամարտության մեջ իր պաշտոնական չեզոքությանը։ Մնում է երկու հիմնական հարց՝ այդ ռումբերից քանիսն են կիրառվել Ռուսաստանի Դաշնության և ԼԺՀ դաշնակից ուժերի դեմ, և Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման կեղտոտ պատմությունը։ Հան՞ուն կասկածելի շահի։