«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մենք ինչ-որ սառույցի կտոր չենք, մենք հպարտ ժողովուրդ ենք». Գրենլանդիայի վարչապետ

13/04/2026

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ ինքը ներկայացնում է հպարտ մի ազգ, որը ձգտում է պահպանել համաշխարհային կարգը՝ հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին մեկնաբանություններին Արկտիկական կղզու վերաբերյալ։ Թրամփը իր դժգոհությունն էր արտահայտել ՆԱՏՕ-ի նկատմամբ, երբ Իրանի պատերազմի շուրջ հարաբերությունները հասել էին ճգնաժամային կետի՝ նշելով, որ դաշինքը չի եղել այնտեղ, երբ անհրաժեշտ էր, և որ ինքը դեռ հիշում է Գրենլանդիան՝ անվանելով այն «մեծ, վատ կառավարվող սառույցի կտոր»: «Մենք ինչ-որ սառույցի կտոր չենք։ Մենք 57,000 բնակչություն ունեցող հպարտ ժողովուրդ ենք, որը ամեն օր աշխատում է որպես պատասխանատու քաղաքացիներ՝ լիակատար հարգանքով բոլոր մեր դաշնակիցների նկատմամբ», - ասել է Գրենլանդիայի վարչապետը՝ ընդգծելով, որ իրենց համար կարևոր է պահպանել այն համաշխարհային համայնքը, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որտեղ կա հարգանք միջազգային իրավունքի հանդեպ։

«Այս ամենը հիմա ենթարկվում է մարտահրավերի, և կարծում եմ՝ բոլոր դաշնակիցները պետք է միասին կանգնեն՝ փորձելով դրանք պահպանել։ Հուսով եմ՝ դա տեղի կունենա»,- հավելել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները արդեն այս տարվա սկզբին փորձում էին լուծումներ գտնել դաշինքը պահպանելու համար, երբ Դոնալդ Թրամփը կրկին առաջ քաշեց Դանիայից Գրենլանդիան վերցնելու իր նախաձեռնությունը, որը ևս ՆԱՏՕ-ի անդամ է։

https://www.reuters.com/world/europe/greenland-prime-minister-rebuffs-trump-remarks-nato-tensions-rise-2026-04-09/