«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Facebook-ն արգելել է Բայդենի երդմնակալության ժամանակահատվածում ռազմական աքսեսուարների գովազդը

17/01/2021

Facebook-ն արգելել է ռազմական աքսեսուարների եւ պաշտպանական հանդերձանքի գովազդը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ։

Նշվում է, որ ժամանակավորապես թաքնված գովազդային հայտարարությունների թվում կան զրահաբաճկոններ, ատրճանակի պատյաններ եւ չհրկիզվող պահարաններ:

Facebook-ի վարչակազմի տվյալներով՝ սահմանափակումները կգործեն եւս մի քանի օր՝ Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում պաշտոնապես նշանակվելու պահից: