«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արդյոք Հայաստանում եվրոպական նոր առաքելությունը չի հանգեցնի իրավ.իճակի բարդացման. Զատուլին

24/01/2023

«Արդյոք Հայաստանում եվրոպական նոր առաքելությունը չի հանգեցնի իրավիճակի բարդացման: Եթե ԵՄ դիտորդները ցանկանում են փոխել Հայաստանի ներքին և արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և միայն Հայաստանը կարող է ինչ-որ տեղ փոխել իր վեկտորը, և ոչ մի պետություն չպետք է և իրավունք չունի պայքարել դրա դեմ։
Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ նրանց հայտնվելը Ադրբեջանի ճնշմանը դիմակայելու և այդ ճնշման դեմ դաշնակիցներ գտնելու քայլ է: Եվ եթե այսօր ԵՄ-ից պարոնները նպատակ ունեն օբյեկտիվորեն գնահատել Ադրբեջանի պահվածքը և ինչ–որ բան պահանջել, թող պահանջեն»–Sputnik մամուլի կենտրոնում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։