«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումն արգելված կլինի. նախարար

29/11/2020

Հունվարի մեկից վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար:

Ես, իհարկե, չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ, տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով:

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյան