«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանն ունի ինքնիշխան իրավունք անցկացնելու այնպիսի հանդիպումներ, ինչպիսին է ՀՀ–ԵՄ գագաթնաժողովը. Պեսկով

11/05/2026

Երևանն ունի ինքնիշխան իրավունք անցկացնելու այնպիսի հանդիպումներ, ինչպիսին է Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի» հետ զրույցում: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ հետևում է բազմավեկտոր մոտեցմանը։ «Նման գագաթնաժողովներ անցկացնելը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է։ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի անցկացումը նույնպես բացարձակ նորմալ է», - հայտարարել է Պեսկովը։ Ավելի վաղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրամիությանը միանալուՀայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»: Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը կսատարի ամենը, ինչ շահավետ է հայ ժողովրդին:

https://ria.ru/20260510/kreml-2091705108.html