«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը Ղարաբաղի հայերին երաշխավորում է այն նույն իրավունքները, որոնցով օժտված են երկրի մյուս քաղաքացիները. Բայրամով

06/12/2022

Ադրբեջանը Ղարաբաղի հայերին երաշխավորում է այն նույն իրավունքները, որոնցով օժտված են երկրի մյուս քաղաքացիները: Այս մասին այսօր այսօր Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ Բաքուն Հայաստանին է ներկայացրել խաղաղ համաձայնագրի դրույթներին վերաբերող մեկնաբանությունների երրորդ փաթեթը։

՛՛ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Ալմա-Աթայի հռչակագիրը առաջընթացի լավ հիմք են ստեղծում՛՛,-ասել է Բայրամովը:

Նա հավելել է, որ, հնարավոր է, խաղաղ համաձայնագրի կնքմանը նվիրված հայ-ադրբեջանական բանակցությունների երրորդ փուլը կայանա մինչև տարեվերջ։