«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թաթոյանն անդրադարձել է սոցցանցերում արցախցիների մասին վիրավորական գնահատականներին

29/11/2020

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից են։

Հիմա մեզ առավել քան անհրաժեշտ է ունենալ համերաշխություն ու լինել միասնական։ Իսկ նշված արատավոր երևույթները միայն ավելացնում են լարվածությունը, խոչընդոտներ են առաջացնում առկա խնդիրների հրատապ լուծումների համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Խնդրում եմ չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից՝ ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում, ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն):

ՀՀ  ՄԻՊ Արման Թաթոյան