«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

SkyUp ավիաընկերությունը նախատեսում է թռիչք իրականացնել Կիև-Երևան-Կիև երթուղով

16/06/2020

Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը նախատեսում է հունիսի 20-ին թռիչք իրականացնել Կիև-Երևան-Կիև երթուղով՝ ուղևորների պահանջվող քանակի հավաքագրման դեպքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այտնում է AnalitikaUA.net-ը:

«Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ ուկրաինական SkyUp ավիաընկերությունը նախատեսում է թռիչք իրականացնել Կիև-Երևան-Կիև երթուղով՝ ուղևորների պահանջվող քանակի հավաքագրման դեպքում:

Տոմսեր գնելուց առաջ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում կարդալ կարանտինի ընթացքում Ուկրաինայի պետական սահմանը հատելու ներկայիս ռեժիմը`Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության կայքում:

Հատուկ ուշադրություն դարձրեք COVID-19 բուժման և դիտարկման հետ կապված ապահովագրման պայմանագրի (վկայական, սերտիֆիկատ) ձեռք բերելու անհրաժեշտությանը, ինչպես նաև սմարթֆոնների վրա տեղադրել էլեկտրոնային հավելվածը «Дій вдома»՝ ինքնամեկուսացման համար:

Ավիաընկերության գրասենյակի հասցեն՝ Երևան, Սայաթ-Նովա պող., 24, հեռ. ՝ + 374-11-331303, + 374-55-879638:

Տեղեկացնենք, որ սա արդեն վեցերորդ հատուկ չվերթն է։ Հինգերորդ չվերթով հունիսի 7-ին փոխադրվել է 275 ուղևոր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 18-ին Հայաստանից Ուկրաինա տարհանման չորրորդ թռիչքով 76 ուղեւոր է տեղափոխվել, մինչ այդ երրորդ չվերթով՝ մայիսի 10-ին, ժամանել էր 80 ուղեւոր:

Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ ուկրաինական SkyUp ավիաընկերությունն ապրիլի 28-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային չվերթը, որը երկու երկրների մոտ 300 քաղաքացու էր տեղափոխել: Թռիչքի բոլոր ծախսերը հոգացել է «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:

Ուկրաինական ավիաընկերությունն առաջին չվերթը Երեւանից իրականացրել էր մարտի 25-ին: Այդ ժամանակ տեղափոխվեց 92 մարդ՝ Ուկրաինայի եւ ՀՀ քաղաքացիներ, ովքեր բնակության թույլտվություն ունեն Ուկրաինայում: Նշվում էր, որ չվերթը կայացել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ»,- նշվա է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը` Armenpress

Կայքը` Generalnews.am