«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պահանջում ենք ճանապարհը լիովին բացվի. «Փեթակի» աշխատակիցներից կառավարություն մտան

12/09/2022

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ԱՁ–ների ղեկավարները կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք պահանջում են դեպի առևտրի կենտրոն տանող Քրիստափորի փողոցը լիովին բացել։

«Արդեն 3 օր է` մենք գործադուլ ենք անում։ Պահանջում ենք, որ ճանապարհը լիովին մաքրվի, շինարարական աղբ կա, հակասանիտարական վիճակ է։ Տոնավաճառի տարածքն այնպիսին է դարձել, որ այնտեղ ոչ ոք մուտք չի գործում` բոլորն անգործության են մատնվել։ Հիմա պահանջում ենք, որ երկու հոգով բարձրանանք կառավարություն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեր խնդիրը ներկայացնենք, քանի որ մեզ թվում է` ուրիշ ձև են այնտեղ ներկայացնում մեր խնդիրը»,–լրագրողներին ասել է տեղի անհատ ձեռնարկատերերից մեկը։

Նրանց խոսքով` շատ լավ կլիներ «Սուրմալուի» շենքն արագ ապամոնտաժել, քանի որ հոգեբանորեն ճնշում է բոլորին։

Հավելենք, որ կառավարության ներկայացուցիչը եկավ և առևտրի կենտրոնի 2 աշխատակցի ուղեկցեց կառավարության շենք։