«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը հաջողվել է դադարեցնել առաջին հերթին ՌԴ-ի ազդեցությամբ. Պուտին

16/09/2022

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ: Այս մասին Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այդ թվում՝ առաջին հերթին Ռուսաստանի ազդեցության տակ այդ հակամարտությունը hաջողվել է դադարեցնել։ Հուսով եմ՝ այդպես էլ կլինի՛՛։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ  ցավում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով զոհերի համար: