
Ադրբեջանցիները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա. զոհվել ու վիրավորվել են Իրանի քաղաքացիներ
02/05/2025
Կասպից ծովում պետական սահմանը խախտողների դեմ գործողություն է իրականացվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը։
Արդյունքում, ըստ տեղեկությունների, մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Նշվում է, որ երկուսն էլ Իրանի քաղաքացիներ են (վիրավորը Գարանիջատ Նուրի Գուրբան Մուհամմադն է, իսկ մահացածը՝ Ումահամմադի Բեհսադ Սալեհը):
Ադրբեջանական ծառայությունները հաստատել են, որ նավակի ստուգման ժամանակ մարիխուանա է առգրավվել։