«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան հրաժարվում է Ռուսաստանի հետ պարեկային ծառայություն իրականացնել Սիրիայում

02/12/2022

Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիան հրաժարվել է Ռուսաստանի հետ Սիրիայում պարեկային ծառայություն իրականացնել: 

Ըստ գեներալի՝ Թուրքիան չի պարզաբանել, թե որն  է պատճառը: 

Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Թուրքիան Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ սկսել է «Մագիլ-թուր» ռազմական օպերացիան, որն առայժմ սահամանափակվում է միայն օդային հարվածներով՝ չնայած Թուրքիայի նախագահը չի բացառել նաև ցամաքային գործողությունները: 

Թուրքիայի ռազմագործողությունները արդեն դատապարտել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ կոչ անելով Թուրքիային հրաժարվել ցամաքային գործողություններ սկսելու մտադրությունից:

Հիշեցնենք, որ 2019թ-ին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը անցկացրեցին վեց ժամ տևած բանակցություններ, որից հետո ստորագրվեց տասը կետանոց փոխըմբռնման հուշագիր:

Ռուս թուրքական հուշագրի համաձայն՝ Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում տեղակայվեցին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումներ, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին նաև համատեղ պարեկություն իրականացնելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button