«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Covid-19-ի հաստատված դեպքերի կտրուկ նզավում, փոխարենը՝ պատվաստվողների թվի ավելացում Շիրակի մարզում

17/06/2021

Շիրակի մարզում ապրիլի վերջին  մինչև 45 տոկոս կորոնավիրուսի հաստատված դեպքեր էին լինում, վերջին 10-ն օրերին պատկերը կտրուկ փոխվել է: Համաճարակաբաններն ու իմունաբանները հիվանդության նահանջի հիմնական արդյունքը շեշտում են, որ պատվաստումներն են, որոնք Շիրակի մարզում ընթանում են ապրիլի կեսից, և մասնագետներն հաստատում են, որ պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդունումն արդեն իմունային համակարգ է ձևավորում:

«Գյումրի» բժշկական կենտրոնի տրիաժ բաժանմունքը շարունակում է գործել, որտեղ այս պահին հիվանդներ չունեն։ Բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում բուժում ստացողները խրոնիկ հիվանդներն են՝ սիրտ-թոքային անբավարարությամբ, զարկերակային ճնշումով։ Հոսպիտալացված են նաև թոքաբորբով հիվանդներ՝ Covid-ի բացասական թեստով։ Այն հիվանդներն են, որոնք տնային պայմաններում են բուժում ստացել, չեն հոսպիտալացվել տրիաժ և պրոֆիլավորված բաժանմունքների Covid հիվանդներով ծանրաբեռնված լինելու պատճառով։

Վիրուսի կասկածելի ախտանշաններով դիմելիության նվազում կա նաև առաջնային բուժօղակներում: Մեկ ամիս առաջ պոլիկլինիկաներում կատարված թեստավորումների մեծ մասը դրական ելքով էր։ Հիմա պակասել է թեստավորումների քանակը, հետևաբար նաև դրական արձանագրվող դեպքերը: Տնային պայմաններում մեկուսացած և բուժում ստացողները ևս քիչ են: Հիվանդության, ըստ մասնագետների,  ժամանակավոր նահանջ է, վիրուսներին բնորոշ աշնանային սրացումների սեզոնը դեռ առջևում է։

«Շիրակի մարզում 3762 անձ արդեն պատվաստվել է, սա բարձր ցուցանիշ է, նրանցից 552 բուժաշխատողներ են։ Հիմա երկրորդ փուլն է պատվաստման ու ասեմ, որ առաջին դեղաչափը 65 տոկոս հակամարմին է ապահովում»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՎԿԱԿ «ՇԻՐԱԿ» Մասնաճյուղի տնօրենի տեղակալ՝ Արմինե Անդրյանը։

Ամենօրյա հերթապահությունը շարունակվում է նաև Գյումրիի կենտրոնական հրապարակում: Պատվաստումների շարժական կայանն աշխատում է նույն տեղում, նույն անփոփոխ գրաֆիկով: Մարզում 6 ամիսների ընթացքում Covid-19-ով վարակված հիվանդների թիվը 3115 է, հունիսի կեսերին հաստատված դեպքերի թիվը 31-ն է, իսկ հոսպիտալացումները կատարվում են մայրաքաղաքի կլինիկաներում։

 

Աղբյուր՝ .shantnews.am