«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցի պսևդոակտիվիստները մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro-ի փոխտնօրեն

10/01/2023

Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մինչև -10° ջերմաստիճանի պայմաններում ադրբեջանցի պսևդոակտիվիստ բնապահպանները մեկնել են Բաքվում տաքանալու։ Նրանց տեղում զինվորներ են:  Դիմակներն ընկել են. Լաչինի միջանցքի արգելափակումը (28 օրով) իսկապես պատերազմի առաջին արարն է Արցախի հայության դեմ», - գրել է Բյուսոնը՝ գրառմանը կցելով նաև լուսանկարներ: