«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կին, որը եղել է 3 նավաբեկությունների առանցքում

04/12/2020

Ինչպես փրկվեց Վայոլեթ Ջեսսոպը «Տիտանիկի», «Օլիմպիկի» եւ «Բրիտանիկի» խորտակումներից Kulturologia.ru-ն ներկայացրել է մի կնոջ պատմություն, որը եղել է «Օլիմպիկի», «Տիտանիկի» եւ «Բրիտանիկի» նավաբեկությունների առանցքում, սակայն երեք ողբերգություններից հետո էլ ողջ է մնացել: Խոսքը Վայոլեթ Ջեսսոպի մասին է: Ըստ աղբյուրի, անհաջողությունները նրան ուղեկցել են երեխա ժամանակվանից, սակայն միշտ ինչ-որ ելք գտնվել է: Ինչպես արդեն նշվեց, Վայոլեթն աշխատել է նշված երեք հսկա նավերի վրա, եւ ճակատագրի բերումով փրկվել նավաբեկությունից ու ապրել երկար տարիներ:

Դեռեւս մանուկ հասակում աղջիկը վարակվել էր տուբերկուլյոզով, եւ բժիշկները կանխատեսել էին երեխայի մոտալուտ մահը: Այդ ժամանակ մեծ թվով մարդիկ էին մահանում տուբերկուլյոզից եւ հազարից մեկն էր փրկվում: Բարեբախտաբար, աղջիկը ոչ միայն չմահացավ, այլեւ ապաքինվեց այդ սարսափելի հիվանդությունից: Նա չկարողացավ ավարտել ուսումը, որովհետեւ դրան խանգարեցին հոր մահն ու մոր հիվանդությունը: Վայոլեթը ստիպված էր վաղ տարիքից աշխատանք փնտրել: Ի վերջո, նա ընտրեց նույն մասնագիտությունը, ինչ մայրը, դարձավ ուղեկցորդուհի տրանսատլանտյան ուղերթեր իրականացնող «White Star Line» ընկերությունում: 1910թ. 23-ամյա Վայոլեթը հայտնվեց հսկայական «Օլիմպիկ» նավի վրա: Վերջինս բախվեց «Հոուքին», բայց բարեբախտաբար մարդկային զոհեր չեղան, սակայն հսկայական նավը լրջորեն վնասվեց: Հետագայում նա տեղափոխվեց աշխատելու «Տիտանիկի» վրա: 1912 թ. ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը «Տիտանիկը» բախվեց սառցաբեկորի, նավի վրա գտնվող 2224 մարդուց փրկվեց 711-ը, որոնց թվում էր նաեւ Վայոլեթը: Նա իր հետ փրկեց եւս մեկ ուղեւորի փոքրիկ երեխայի:


aravot.am