«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գետքի և Ղարիբջանյանի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը՝ ոռոգման ջրի խնդրի պատճառով

15/07/2022

Շիրակի մարզի Գետք եւ Ղարիբջանյանի բնակիչներն այսօր՝ հուլիսի 15-ին, փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը՝ ոռոգման ջրի խնդրի լուծման պահանջով:

Բնակիչների խոսքով՝ մինչև գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Ազատանը կարողանում է ոռոգվել, իրենց գյուղերը՝ ոչ, ինչի հետեւանքով մշակած բերքը փչանում է։

NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը նշեց, որ եւ Գետքը, եւ Ղարիբջանյանը հրաժարվել են դառնալ ջուրօգտագործողների անդամ, քանի որ ըստ նրանց՝ Ղարիբջանյանը ցանց չունի, որ ջուր տա:

«Բավականին երկար ժամանակ է՝ մենք զբաղվել ենք այս հարցով։ Բնակիչները մշտապես օգտագործել են թափառող ջրեր, չեն էլ ցանկացել գումար չեն վճարել։ Ես նույնիսկ առաջարկել եմ, որ համայնքապետարանը, եթե հնարավոր է Ազատանի ջրերից մի մաս կտրենք եւ տանք Ղարիբջանյան գուղին: Իմ տեղակալը, ոստիկանապետը Ղարիբջանյանում են»,-ասաց Իգիթյանը:

Իգիթյանի խոսքով՝ այժմ իր տեղակալը եւ ոստիկանապետը Ղարիբջանյանում են եւ փորձում են բանակցել՝ ճանապարհը բացելու համար։