«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԷԿ-ի վերաբերյալ ռուսական առաջարկը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար. ՌԴ ԱԳՆ

12/05/2026

Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

««Ռոսատոմ» պետկորպորացիան Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը, եթե լիներ հայկական ղեկավարության կամքը, կհոգար երկրի կարիքները էներգետիկայի ոլորտում տասնամյակներ, եթե ոչ մեկ դար։ Ընդ որում, այն կապահովեր էլեկտրաէներգիայի էժան սակագներ վերջնական սպառողի համար, ինչը, ի թիվս այլոց, զգալիորեն կխթաներ երկրի արդյունաբերության աճը»,- ընդգծել է դիվանագետը։

https://tass.ru/politika/27378361