Հինգշաբթի, Հունիսի 17, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիսիանի հրաշալիքները՝ Չեխական «Օբյեկտիվ»ում

10/06/2021

Չեխական հեռուստատեսությունը հունիսի 6-ին եթեր է հեռարձակել ճամփորդական «Օբյեկտիվ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի վերջին մասում ներկայացրել են Հայաստանի Սիսիանի շրջանի տեսարժան վայրերը։ 

Խմբագիր Ռոման Շուլցն ու օպերատոր Յան Կուբկան նկարահանել են Որոտնավանքը եւ Քարահունջը, ներկայացնելով դրանց դարավոր պատմությունը, նշելով նաեւ, որ Քարահունջը 2000 տարով ավելի հին է, քան անգլիական Ստոնհեյջը։ 

Ռեպորտաժը կարող եք դիտել այս հղումով, Հայաստանին նվիրված մասը սկսվում է 21.30 րոպեից։ 

https://www.ceskatelevize.cz/porady/1096911352-objektiv/221411030400606/video/844973
orer.eu