«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանը և Բաքուն շարժվում են դեպի անկախ տարածաշրջանային ապագա. ԱՄՆ սենատոր

30/07/2025

Ամերիկացի սենատոր, հանրապետական Սթիվ Դեյնսը The Wall Street Journal-ի համար հոդվածում նշել է, որ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան դառնում են կայուն զարգացման և միջազգային համագործակցության ռազմավարական ուղղություն։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են ավելի անկախ արտաքին քաղաքականության և հեռանկարներ են տեսնում միջազգային հանրության հետ մերձեցման մեջ։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել Միջին միջանցքին՝ այն անվանելով Արևելքի և Արևմուտքի միջև խոստումնալից ուղի։

Սենատորի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է նոր հնարավորություններ բացել Հարավային Կովկասի երկու երկրների և ավելի լայն միջազգային համագործակցության համար։