
Ֆինլանդիան և Շվեդիան կմասնակցեն Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժություններին
04/03/2024
ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիան և Շվեդիան կմասնակցեն Ռուսաստանի սահմանների մոտ «Nordic Response 2024» զորավարժություններին։
Շվեդիան փաստացի դարձավ ՆԱՏՕ-ի անդամ այն բանից հետո, երբ Հունգարիան վավերացրեց անդամակցելու դիմումը: Դաշինքին միանալու ակտի պաշտոնական ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։ Այս մասին հայտնում է РИА Новости.
«Nordic Response» զորավարժությունները կանցկացվեն Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի հյուսիսային շրջաններում մարտի 4-15-ը 13 երկրների ավելի քան 20 հազար զինծառայողների մասնակցությամբ։
Այս զորավարժությունը ՆԱՏՕ-ի «Steadfast Defender» լայնածավալ զորավարժությունների մի մասն է: