«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը վերազինվել և հանձնվել է շահագործման

18/06/2020

Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման է հանձնվել լիովին վերազինված և հիմնանորոգված շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 18-ին խորհրդականի և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում։

«Այնտեղ նա մասնակցել է շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ու հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությանը։ Պետրոսյանը հանդիպում և քննարկում է ունեցել բուժանձնակազմի հետ, ինչպես նաև բուժկենտրոնի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է բժշկական կենտրոնում իր աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը»,- հայտնում են մարզպետարանից:

«Կոտայքի մարզի Նաիրի տարածաշրջանը Covid19-ի դեմ պայքարի առումով բավականին լավ վիճակում է գտնվում, այստեղ մենք չենք ունեցել համավարակի խոշոր օջախային բռնկումներ: Դա մեր բուժաշխատողների գրագետ, նվիրված ու միասնական աշխատանքի արդյունքն է, ինչի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բժիշկներին»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզերում և մայրաքաղաքում առողջապահական ծառայությունների որակի համահարթեցմանն ուղղված ծրագրերի շրջանակում մյուս կարևոր և առավել մասշտաբային քայլը լինելու է բուժկենտրոնի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգումը, որի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Մարզպետը ևս մեկ անգամ փաստել է, որ կայուն զարգացման ռազմավարական ծրագրերի անխափան ընթացքը քաղաքական և հումանիտար առաջնահերթություն է և  բուժկենտրոնի տեխնիկական վերազինման ծրագրերը պետք է քայլ առ քայլ կյանքի կոչվեն։ Մարզպետը նաև տեղեկացրել է, որ այս պահին Առողջապահության նախարարության հետ նոր բուժկենտրոնի կառուցման համար տարածքի փնտրտուքների մեջ են:

«Ունենալու ենք արդի սարքավորումներով բժշկական կենտրոն, որն առաջատար է դառնալու տարածաշրջանում: Ընթացքի մեջ են նախագծանախահաշվային աշխատանքները: Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, բուն շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2021 թ. վերջին»,- նշել է Կոտայքի մարզպետը և հավելել, որ համավարակը բավականին շեղել է տնտեսական զարգացման արագ ընթացքից, բայց դա չի կարող խոչընդոտել Կոտայքի մարզի զարգացմանն ու կոտայքցու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին:

Այս տարի Կոտայքի մարզից Կառավարությանն է ներկայացվել 105 սուբվենցիոն ծրագիր, որի 30%-ն արդեն հաստատվել է: Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Աղբյուրը` Armenpress,  Լիլիթ Դեմուրյան