«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բեռլինում բախումների ժամանակ շուրջ 60 ոստիկան է վիրավորվել

17/06/2021

Բեռլինի լքված շենքերից մեկում ապօրինի բնակվողների հետ բախումների ժամանակ շուրջ 60 ոստիկան է վիրավորվել։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինի դատարանն իշխանություններին թույլատրել էր ստուգել շենքի հրդեհային անվտանգությունը, սակայն շենքը գրաված մարդիկ հրշեջ ստորաբաժանումներին և ոստիկանությանը թույլ չեն տվել մոտենալ շենքին։
Շուրջ 200 հոգի փողոցից և շենքի տանիքից իրավապահների վրա քարեր է նետել։ Խռովարարներն արգելապատնեշներ են կառուցել, այրել են աղբը։
Ոստիկանները ցույցը ցրելու համար ջրցան մեքենաներ են գործի դրել։