«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Գավառի երկնքում պտտահողմի նմանվող երևույթ է նկատվել

11/06/2020

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում բնակիչները հունիսի 11-ին պտտահողմի նմանվող երևույթ են նկատել, լուսա և տեսանկարահանել են ու հրապարակել համացանցում։ Նկարներով կիսվել է նաև Հիդրոօդերևութաբանության մոնիտորինգի կենտրոնի Օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Քիչ առաջ պտտահողմ (տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է»,- հրապարակմանը կից գրել է Սուրենյանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանն ասաց, որ իրենք նմանատիպ ահազանգ չունեն։

Նյութը` Armenpress, Լիլիթ Դեմուրյան