Սիրիայում ցեղասպանության վտանգ առկա՞ է
12/03/2025
Սիրիայում տեսնում ենք մի շարք կոտորածներ, որոնք տեղի են ունենում գործող իշխանությունների ներքո։ Մի կողմից պետք է նշել, որ գործող իշխանությունները լիակատար իշխանություն չունեն այս պահին ողջ Սիրիայի վրա, մյուս կողմից առկա է նաև թուրքական գործոնի ազդեցությունը։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են Սիրիայում տեղի ունեցած ռազմական բախումները, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները։