«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թեհրանը չի վախենում բանակցություններից, բայց ոչ թելադրանքներից․ Արաղչի

30/10/2025

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե մյուս կողմերը հանդես գան ազնիվ և հարգալից մոտեցմամբ։

Ինչպես հաղորդում է IRNA-ն, Արաղչին ընդգծել է, որ Իրանը երբեք խնդիր չի ունեցել բանակցությունների հետ, սակայն դրանք պետք է տարբերվեն թելադրանքներից, հրամաններից և սպառնալիքներից։

«Բանակցությունների և դիվանագիտության դրոշը երբեք չի իջեցվել Իրանում։ Մենք պատրաստ ենք արդար ու հարգալից երկխոսության», - նշել է Արաղչին։

Նա հավելել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը քայլեր է ձեռնարկում նահանգային պաշտոնյաներին ավելի մեծ լիազորություններ տրամադրելու և տնտեսական դիվանագիտությունը ընդլայնելու ուղղությամբ։ Արաղչու խոսքով՝ նախարարության հիմնական նպատակն է հաղթահարել տնտեսական պատժամիջոցների հետևանքները՝ զարգացնելով արտաքին տնտեսական կապերը։

Արաղչին նաև ընդգծել է, որ մինչ շարունակվում են սպառնալիքներն ու ճնշումները, Իրանի համար բանակցությունները չեն կարող արդյունք տալ։