«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղայի հարևանները ընդդիմանում են թեքահարթակ կառուցելուն․ Ժաննա Անդրեասյան

03/12/2022

«Վաղը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Մի դեպքի մասին եմ իմացել որոշ ժամանակ առաջ, որ ինձ հանգիստ չի տալիս՝ մարդկանց վերաբերմունքի պատճառով։  Այս մասի ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրել է ֆեյսբուքյան էջում։

« 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդ տղան ստիպված է տեղաշարժվել սայլակով։ Բնակվում է բազմաբնակարան շենքում։

Տղայի ելումուտն ապահովելու համար անհրաժեշտ է, որ դեպի շենքի մուտք թեքահարթակ կառուցվի, ինչին ընդդիմանում են բնակիչները՝ պնդելով, որ աստիճանավանդակը կնեղանա և իրենց անհարմար կլինի։

Սա էլ է մեր իրականության մաս։ Ներառականությունը խոսքեր չեն, մեր ապրելու ձևն է»։