«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է

27/11/2023

ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի թվիթերյան էջից:

Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում՛՛:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստան է ժամանելու ԵՄ փաստահավաք առաքելությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակություն Հայաստանում է լինելու նոյեմբերի 27-ից 29-ը։


Нет описания.