«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Ինչպես ազատվել ստամոքսի այրոցից. երկու արդյունավետ ժողովրդական միջոց

16/06/2020

Ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է, որը դրսևորվում է կոկորդում ու կրծքավանդակում այրոցի զգացողությամբ և պայմանավորված է լինում ստամոքսահյութի՝ կերակրափողում հայտնվելով: Այս տհաճ խնդրին երբևէ բախվել են բոլորը, սակայն ոմանց մոտ այն չափազանց հաճախ է կրկնվում՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։

Այրոցից ազատվելու համար գոյություն ունեն հատուկ դեղամիջոցներ, սակայն նման միջոցները ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, ուստի շատ հաճախ մարդիկ ստիպված են լինում փնտրել խնդրի դեմ պայքարի այլընտրանքային տարբերակներ։ Նման դեպքերում օգնության են հասնում ժողովրդական դեղամիջոցները, որոնք պատրաստված են լինում միայն բնական բաղադրիչներից և օգնում են հաշված րոպեների ընթացքում ազատվել տհաճ զգացողություններից:

Օրինակ՝ շատ արդյունավետ կարող է լինել հալվեն։ Հարկավոր է հալվեի տերևների թարմ հյութին ավելացնել նույն քանակությամբ գոլ ջուր, լավ խառնել և ընդունել ստացված դեղամիջոցն ուտելուց առաջ մեկական թեյի գդալ։

Ոչ պակաս օգտակար է նաև երիցուկի թուրմը։ Հարկավոր է 1 ճաշի գդալ երիցուկի ծաղիկները կես ժամ թրմել մի բաժակ եռման ջրում, այնուհետև քամել թուրմը և խմել սնվելուց 15 րոպե առաջ 1∕3 բաժակ։

Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում ստամոքսի այրոցը պայմանավորված է լինում առողջականն լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Աղբյուրը՝ aif.ru

Կայքը` Generalnews.am