«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆիլիպինները փետրվարի 10-ից կրկին բաց կլինեն լիովին պատվաստվածների համար

28/01/2022

Ֆիլիպինները փետրվարի 10-ից նորից բաց կլինի լիովին պատվաստվածների համար, կչեղարկվեն կարանտինային պահանջները, տեղեկացնում է AFP-ն։

Տուրօպերատորները երկրում, որը հայտնի է իր լողափերով եւ դայվինգի վայրերով, խիստ տուժել էին օտարերկրացի այցելուների թվի կտրուկ անկման եւ ներքին ուղեւորությունների սահմանափակումների պատճառով։

«Տուրիստական ոլորտն այժմ կարող է վերականգնվել եւ մեծ ավանդ ներդնել աշխատատեղերի, գոյամիջոցների ստեղծման եւ երկրի տնտեսական աճի գործում»,- ճեպազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Կառլո Նոգրալեսը։

Այս հայտարարությունը թույլ է տալիս վերականգնել առանց վիզային ռեժիմը 157 երկրների քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար, որոնք մինչ համավարակն արդեն օգտվել էին Ֆիլիպիններ այցելելու առանց վիզային ռեժիմից։

Լիովին պատվաստված զբոսաշրջիկները ցուցակում ներառված երկրներից պետք է Covid-19-ի թեստի բացասական արդյունքներ ներկայացնեն Ֆիլիպիններ թռնելուց ոչ շատ առաջ, նրանց համար երկիր ժամանելուն պես կարանտինային պահանջներն այլեւս չեն գործի: