Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Վրաստանի հետ խաղերին
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի Վրաստանի հավաքականի հետ հանդիպումներին, որոնք կկայանան մարտի 5-ին և մարտի 10-ին՝ համապատասխանաբար Թբիլիսիում և Երևանում:
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։
Լուան Բարբոսա - «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ռոբերտ Բոյարկին - «Ռոստով» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Հարությունյան - «ՀՊՏՀ»
Սարո Գալստյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»
Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան - «ՎՌԶ Գոմել» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան - «Ստոլիցա» (Բելառուս)
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո դե Կամպոս - «Ատիրաու» (Ղազախստան)
Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Ժոաո Կարվալյո - «Գազպրոմ Յուգրա» (Ռուսաստան)