«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայում պատերազմը, փաստացի պատերազմ է ՌԴ և ՆԱՏՕ_ի միջև Ուկրաինայում գերիշխանության համար

25/08/2022

 «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից․

Ուկրաինայում շարունակվող պատերազմը, փաստացի ոչ թե պատերազմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ այն պատերազմ է ՌԴ և ՆԱՏՕ_ի միջև Ուկրաինայում գերիշխանության համար։ Սա արդեն ապացուցման կարիք չի զգում։ Այս պատերազմը տակից վրայից քննում և վերլուծում են 24 ժամյա ռեժիմով, բոլոր կենտրոններում և քաղաքական շրջանակներում։ Ցանկանում եմ այս պատերազմի հետ կապված, առանձնացնել երկու միտում, որն արդեն հստակ երևում է։ Ուկրաինան դարձել է զենքի փորձադաշտ։ Նախ կողմերը մեծ արդյունավետությամբ ծախսում են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պահեստներում կուտակված և հնացած տեխնիկան և ռազմամթերքը։ Միժամանակ օգտագործվում_փորձարկվում են վերջին երկու տասնամյակներում ստեղծված նորագույն զինատեսակներ, որոնք առաջին անգամ են փորձարկվում իրական պատերազմում։ Հակատանկային ականանետներ, դրոններ, հրթիռներ, զրահամեքենաներ և այլն։ Փորձարկումներն իրական մարտական գործողություններում ունեն հսկայական կոմերցիոն նշանակություն զենքի առևտրի շուկաներում։ Օրինակ իսրայելական աթս_ների և բայրաքթարների կիրառումը ղարաբաղյան պատերազմում և Ուկրաինայում, մեծապես ավելացրել է նրանց պահանջարկը։ Այնպես որ սլավոնների արյան վրա լավ էլ փող են դիզում, այս պատճառով էլ Զելենսկուն ոգևորում են չբանակցել և շարունակել։ Մեկ այլ դիտարկում։ Երևում է, որ Ռուսաստանի դիրքերի թուլացման նպատակով արևմտյան ստրատեգները նպատակադրվել են ռուս_թուրք_իրանական համագործակցության Աստանայի ձևաչափը խարխլել։ Եվ պատահական չէ, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ երկարատև անհաջող գործընթացը սկսել է տեղից շարժվել։ Եթե այս ուղղությամբ գործը բարեհաջող ավարտվի այն կունենա երկակի էֆֆեկտ։ Իրանը պատժամիջոցների վերացման հետևանքով նորից կվերականգնի նավթի և գազի համաշխարհային շուկաներում իր դիրքերը։ Կթուլանա ռուսական էներգակիրներից կախվածությունը։ Միաժամանակ ռուսական և թուրքական դիվանագիտությունն այլևս կզրկվի Իրան_Արևմուտք հակամարտության օգտագործման լծակներից։

Нет описания.