«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներին ստիպում են գնալ Փաշինյանի հանրահավաքին․ Yerevan.today

17/06/2021

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին ստիպում են գնալ այսօր Հանրապետության Հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքին: Այս մասին գրում է «Yerevan.today»-ը։

Ըստ աղբյուրի՝ նախկինում ևս նման հավաքների ժամանակ բժշկական կենտրոնի աշխատակիցներին ասել են, որ մասնակցեն, բայց պարտադրանք չի եղել, սակայն այս անգամ պարտադրել են մասնակցել և հորդորել, որ Հրապարակում մնան մինչև հանրահավաքի ավարտը: